‘Համալիրի դատավարությունը սկանդալիային ընթացք է ստանում’

1349

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը քննարկվում է առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության: Այսօր դուրս գալով դատական նիստների դահլիճից՝ փաստաբան Արմինե Հակոբյանը տեղեկացրել է, որ հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

 «Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:

 «Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- ասաց փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը շփման գծում, ինչը չափազանց վտանգավոր է, կարծում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Եգորյան. Ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ, որ առանց դրանց հնարավոր չէ’