Համաձայնության գալու ժամանակը սպառվում է

507

Արևմտյան դիվանագետները նախազգուշացնում են, որ իրանական միջուկային գործարքը վերսկսելու ժամանակը սրընթաց կերպով սպառվում է։

Այդ հարցով բանակցությունների ավարտի պաշտոնական ամսաթիվ չկա, սակայն, եթե մինչև հունվարի վերջը կողմերը համաձայնության չգան, ապա հետագա փորձերն անիմաստ են դառնում։ Իսկ բանակցությունների տապալման գինը իրավիճակի հերթական սրացումն է Մերձավոր Արևելքում։

Ներկա պահին Վիեննայում բանակցությունները «4+1» ձևաչափով՝ մասնակցությամբ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի (որպես դիտորդ) ՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, առժամանակ դադարեցվել են։ Պատվիրակությունները տուն են վերադարձել՝ խորհրդակցելու իրենց երկրների կառավարությունների հետ։

Բանակցությունների իններորդ ռաունդը պետք է սկսվի ոչ ուշ, քան այս շաբաթ, սակայն գործընթացի մասնակիցներից շատերն արդեն իմաստ չեն տեսնում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊատրաստվում են անցնել «ճգնաժամային ռեժիմի»
Հաջորդ հոդվածըՄերձավոր Արևելքը ցնցումների է պատրաստվում