‘Համայնքի ղեկավարին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ ‘

1320

Հատուկ քննչականծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի համայնքի ղեկավարներից մեկը պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով հարուցված քրեական գործում ընդգրկվել է որպես մեղադրյալ:

 «Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:

Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով հիշյալ ընկերությանն է տրամադրել մոտ 4 մլն. 810 հազ. ՀՀ դրամ արժողությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 1000մմ տրամագծով մետաղյա խողովակներ` էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին», — ասվումէ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

ՀՔԾ-ն չի նշում, թե ՀՀ 930 համայքններից որ մեկի ղեկավարի մասին է խոսքը : Այն, որ դա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէ, վկայում է այն փաստը, որ չարաշահման փաստի առիթով քրեական գործը հարուցվել է ոստիկանության մարզային քննչական բաժիններից մեկում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ճիշտը մի հատ ա»՝ այս իշխանություններից ազատվելը ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները երթով գնում են դեպի նախագահական ‘