‘Համանախագահները Երևանում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ’

925

Այսօր՝ փետրվարի 5-ին, Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Ժակ Ֆորը: Այցի շրջանակում նրանք բանակցություններ կվարեն Սերժ Սարգսյանի և հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախօրեին Բաքվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն իր հերթին նախօրեին ճեպազրույցում հայտարարել է, թե «որքան արագ  սկսցվի համապարփակ հաշտության համաձայնագրի մշակման աշխատանքը, այնքան ավելի շատ օգուտ այն կբերի տարածաշրջանին: Հիշեցնելով, որ այժմ տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Մամեդյարովը շարունակել է. «Ինչպես ես ասել եմ ավելի վաղ, վերջին հանդիպումների շրջանակում, այդ թվում` Փարիզում, մենք քննարկել ենք որոշակի հարցեր: Հետո համանախագահները կուղևորվեն Երևան: Եթե Երևանում ինչ-որ արդյունք լինի այդ որոշակի հարցերի վերաբերյալ, ապա այդ դեպքում նորից կարող է կայանալ հանդիպում նախարարների կամ նախագահների մակարդակով»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել բանակցությունները` այս տարի կարգավորման գործում առաջընթացի հասնելու նպատակով:

Համանախագահները արդեն հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘2013 թվականին Գյումրիի բնակչությունը պակասել է 23 հազարով՝ բնակչության թվով զիջելով Վանաձորին’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ-ն ու Դանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո կուղղեն Հայաստանի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը’