‘Համանախագահները ղարաբաղյան գործընթացը կքննարկեն ԵԱՀԿ գործող նախագահի հետ’

897

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Գործակալության դիվանագիտական աղբյուրը նաև հույս է հայտնել, որ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ ամսվա ավարտին:

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստն՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին Վրաստան են այցելել Հայաստանի 1,28 մլն քաղաքացիներ’