‘Համանախագահների այցը` նոյեմբեր 23-ին ‘

919

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն Երեւանում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Հնարավոր է, որ համանախագահները այցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ: Սակայն, այցի կոնկրետ օրը դեռ հայտնի չէ: 
Նշենք, որ համանախագահների այս այցը կատարվում է դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:

Նախորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» դատապարտյալը տեղափոխվել է ուռուցքաբանական կենտրոն ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում առաջարկում են արգելել Mortal Kombat-ի վաճառքը ‘