‘
Քիչ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են մտադրությունը հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ քննարկելու առաջ շարժվելու ուղիները: Համանախագահներ Իգոր Պոպովը` ՌԴ, Ժակ Ֆորը` Ֆրանսիա, եւ Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ, իրենց հայտարարության մեջ նշում են, որ շարունակում են աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում եւ հայտարարություններում: «Ռազմական գործողությունները, մասնավորապես՝ այս պահին, կարող են միայն դիտվել որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»,- ասված է հայտարարության մեջ:
‘