‘Համաներվել է ռուսական ԳՀՎ-ի գործակալը. Սաակաշվիլին Վահագն Չախալյանին ազատ արձակելու’

975

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետին և խորհրդարանը «Վրաստանի պետականության թշնամուն»՝ ազգությամբ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար, հայտնում ՝ Georgia Online-ը:

«Սա հակապետական քայլ էր: Համաներվել է ռուսական ԳՀՎ-ի գործակալը, որն աշխատում է Վրաստանը և նրա ամբողջականությունը կործանելու ուղղությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին իր հատուկ ուղերձում:

«Խոսքը Չախալյանի ազգային պատկանելության մասին չէ, քանի որ մեզ մոտ բազմաթիվ հայեր կան, որոնք ազնիվ ծառայում են մեր երկրին: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Հայաստանի կաթողիկոս Գարգին II-ի խնդրանքով իր ազատ արձակած հանցագործը հակապետական գործունեություն է վարել: Սա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցագործություն է մեր պետականության հանդեպ»,- ասել է Սաակաշվիլին:

Նախորդ հոդվածը‘Դավոսի համաժողովի հակառակորդները պայթյուններ են իրականացրել Ցյուրիխում’
Հաջորդ հոդվածը‘Ինչքան վտանգավոր կարող է լինել քայլելու ընթացքում SMS գրելը (տեսանյութ) ‘