‘Համաշխարհային բանկը հաստատել է 50 մլն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին’

1143

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո: 

Ինչպես հայտնում է ՀԲ երևանան ներկայացուցչությունը, ծրագրի նպատակն է «ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում»:

«Արտահանումն ու ուղղակի օտարերկրյա ներդրումները շեղակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ», — ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը,-«ծրագիրը կապահովի  խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Նախորդ հոդվածը‘Եզրափակիչ խաղից առաջ «Մարականա» մարզադաշտում հանդես կգա Շակիրան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’