Համաշխարհային եւ հայկական ֆուտբոլի լեգենդները խաղացին ոչ ոքի՝ 8։8

301

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում  անցկացվեց Ծովագյուղում: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Յուրի Ջորկաեֆը, Ֆերնանդո Իերոն, Ալեքսանդր Լաշվիլի, համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր Սեւանի ափին, Ծովագյուղում ֆուտբոլ խաղացին երեխաների համար:

ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ համատեղ ծրագրով հունիսի 15-ին բացվեց ֆուտբոլի խաղադաշտ: 20×40 մետր փոքր խաղադաշտը գտնվում է Ծովագյուղում՝ դպրոցի հարեւանությամբ, առջեւում բացվում է Սեւանի գեղեցիկ տեսարանը:

Սեւանցի երեխաների համար բացված նոր խաղադաշտն առաջինը փորձեցին համաշխարհային ֆուտբոլի աստղերը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:

Ծովագյուղում խաղադաշտի բացումը նշվեց ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի հավաքականների լեգենդների խաղով: Ընկերական հանդիպումն անցավ թեժ պայքարում, բայց լեգենդներիի հավաքականները հաղթողին չպարզեցին: Հանդիպումն ավարտվեց 8:8 հաշվով:  Խաղի մրցավարը իտալացի Մասիմո Բուսական էր:

ՖԻՖԱ

  1. Արսեն Բեգլարյան, 3. Լևան Կոբիաշվիլի, 4. Ֆերնանդո Հիերո, 10. Ալեքսանդր Իաշվիլի, 17. Թիմ Կեհիլ, 33. Ռայան Նելսոն։

Թիմի ավագ` ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինո

Հայաստան

  1. Ռոման Բերեզովսկի, 5. Հարություն Վարդանյան, 8. Ռազմիկ Գրիգորյան, 9. Ալբերտ Սարգսյան, 11. Անդրեյ Մովսեսյան, 14. Յուրա Մովսիսյան, 22. Էդգար Մանուչարյան։

Թիմի ավագ` Յուրի Ջորկաեֆ։

Նախորդ հոդվածըՇոտլանդացի երկրպագուները նվիրաբերություն են կատարել աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնին
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Մխիթարյանի հետ