‘Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ’

1155

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:

Հերթական հանդիպումը Ազգային ժողովի պատգամավոր, Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ էր: Մասնակիցները հանդիպմանը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետը տարբեր թեմաների վերաբերյալ, հետաքրքիր քննարկումներ ծավալել։

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մի շարք կարևոր թեմաների ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘ԱԳ նախարարությունը հրաժարվում է հրապարակել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը’