‘Համաշխարհային նորաձևության հայկական հետքը (Ֆոտոշարք)’

1445

Չափազանց անտանելի  է, երբ բնակվելով Հայաստանում դիտողական հորիզոնը, բացի հայկականից, ուրիշ ոչինչ  չի  նկատում: Երկիր, ուր խոսում են միայն հայերեն, կրոնը` հայ առաքելական,  բնակչությունը`  հիմնականում հայեր: Չմտածեք, թե  դեմ եմ այս ամենին. եթե նպատակ ունեք հասունանալ  և ինքնահաստատվել զուտ որպես ծայրահեղական հայրենասեր, ապա Հայաստանը ճիշտ ձեր տեղն է: Հեռուստաեթերով մեր երկիրը միայն գովերգող ծրագրեր են, որոնցում միակ նպատակը հայ իրականության աստվածացումն  է: Բնականաբար, ամեն վատը և անընդունելին այլասերված և կեղտոտ եվրոպական հետքն է հայոց  բերքառատ և միաժամանակ քարքարոտ հողերի վրա: Իհարկե, այս ամենը չափազանց հետաքրքիր է և զարմանալի, սակայն արդի հայ իրականության մեջ ապրող երիտասարդների մեջ ակամայից առաջանում են հարցեր: Եվրոպական բարքերը և մշակույթն ընդհանրապես, լինելով այլասերված և կեղտոտ, ինչպես են մշակույթի ասպարեզում ներկայում զբաղեցնում առաջին, իսկ հայ արդի արվեստը` հազիվ-հազիվ ծանոթի միջոցով 90-րդ տեղը:

 

Եվ  ինչու հայկական արմատներ ունեցող բազում հանճարեղ անձինք ճանաչում և փառք են վաստակում հենց այդ «այլասերված և կեղտոտ» Եվրոպայում: Շատ չհեռանանք մեր թեմայից. այդպիսի հանճարեղ հայերից շատերն ինքնահաստատվել և իրենց անունը գտել են համաշխարհային  նորաձևության ճանապարհին: Իսկ անդրադառնալ այն հարցին, թե ինչու մեր  հայրենակիցները ճանաչում  ձեռք  բերեցին հենց արտերկրում, այլ ոչ հայրենի հողի վրա, չենք  ուզում, քանի  որ  բավականին ծեծված թեմա է:

Tatevossian, Didier Parakian, Alain Mikli (Alain Miklitarian), Yulia Dallakyan, Daian Gevorgkyan, Edmond Avakian, Karine Arabian, Von Vonni, Vardoui  Nazarian, Alain Manoukian. քեզ որևէ բան ասացի՞ն այս անունները: Բնականաբար, մի երկրում, ուր նորաձևությունը սահմանափակվում է Dolce&Gabbana  և  Armani  բրենդերով, նմանատիպ անունները ոչինչ չեն ասի: Սակայն արտասահմանյան ցանկացած երկրում վերոնշյալ անունները միայն ակնածանք են առաջացնում: Բրենդ դարձած այս անունները համաշխարհային նորաձևության ամենաթանկարժեք  «քարերն»   են, որոնք, ինչպես կռահեցիր, հայեր են: Դեռ 20-րդ դարի կեսին  աշխարհի տարբեր կետերում հնչում  էր «յան» վերջավորությամբ ազգանունը, շեշտվում  էին  նորաձևության հայ աստղերի անունները:

Նրանց  հագուստները  զարդարում են հոլիվուդյան աստղերի զգեստապահարանները, ֆրանսիական արիստոկրատների երեկոյան բուդուարը, բազում մեծահարուստների հանդերձարանները:

Edmond Avakian

Նրա պատրաստած զարդերից օգտվում են արքայադուստր Իռա դե Ֆյուշտենբերգը, սուպերմոդել  Իվոնա  Տրամպը, Կատրին Դենյովը, Ջինա Լոլոբրիջիտան: Շվեյցարիայում բնակվող  ազգությամբ հայ Էդմոն Ավագյանի Avakian  brend-ը զարդերի պատրաստման ոլորտում  այժմ  զբաղեցնում է առաջատար դիրքեր` գրավելով քննադատների, խստապահանջ  գնորդների հիացական հայացքներն  ու  բացականչությունները: Շքեղ երեկույթներ, անվանական բուտիկներ Ժնևում, Մոսկվայում, Դուբայում, Լոնդոնում… Ամենուր, որտեղ փայլում են հռչակավոր այս բրենդի ադամանդները, հնչում է հայկական Avakian ազգանունը:

Tatevossian

Դեռ  1990թ. հիմնադրված աքսեսուարների և ճարմանդների արտադրությամբ զբաղվող Tatevossian բրիտանական ընկերությունն այժմ  ողջ աշխարհի կողմից հռչակվել է որպես «ճարմանդների  լիիրավ արքա»: Ռոբերտ Տատևոսյան, British  Export  Awards  for  Accessories եռակի մրցանակակիր: Հայկական Tatevossian ազգանունը բարձրաշխարհիկ միջավայրի անբաժանելի ատրիբուտ  է  դարձել:

Alain  Mikli

Ալեն  Միկլիթարյան. ակնոցների և հարդարման այլ պարագաների հայ աշխարհահռչակ ազգանունը: Ըստ  իս` մարդկության արարումից հետո ամենամեծ հայտնագործություններն են  կրակը, համացանցը և արևային ակնոցը: Հայկական արմատներով ֆրանսիացի այս դիզայները երրորդ ամենամեծ հայտնագործություններից  մեկի` արևային ակնոցի արքաներից  է: Նրա հեղինակած ակնոցները կատաղի մոլուցքով գնել և գնում է Էլթոն  Ջոնը, իսկ արևմտյան  բոմոնդի համար որևէ  շքեղ  միջոցառման  Alain  Mikli-ի ակնոցով ներկայանալը  բացառիկ ճաշակի ապացույց  է:

Alain  Manoukian

1969թ. հիմնադրված նորաձևության այս տունը վաղուց արդեն հասցրել է արժանանալ փարիզյան խստապահանջ գնորդների բարձր գնահատականին: Նորաձևության աշխարհում Alain  Manoukian-ի ներկայացրած եզակի լուծումները երբևէ  չեն արժանացել  քննադատների քամահրանքին, իսկ դասական ոճի նորաստեղծ նման լուծումներն արժանացել  են «էլեգանտ» տիտղոսին:

Didier  Parakian

Աշխարհահռչակ  դիզայների  ստեղծած  ռոմանտիկ կնոջ կերպարն այնքան հրապուրեց նորաձևության հետևորդներին, որ այժմ արտադրության 75%  արտահանվում  է  Ֆրանսիայի սահմաններից  դուրս: Parakian ազգանունն  այժմ  կարելի է տեսնել եվրոպական առաջատար մայրաքաղաքներում, Ռուսաստանում, Արևելքի ամենաշքեղ  սրահներում` Չիանստանում, Ճապոնիայում: Վաղուց ի վեր` դեռ 1989թ.-ից Դիդիե Փարակյանը գտավ իր ուրույն ճանապարհը դեպի ոճի և շքեղության մեծ աշխարհ:

Yulia  Dalakian

Ամենավառ  և այժմեական հայ մոդելավորողներից մեկը, ում անունը և վառ արտահայտված հայկական ազգանունը թնդում է ողջ Ռուսաստանում և արտասահմանում: Դեռ 15 տարեկանից  ԺՈսՈՍ´վ  ազգանունը հայտնի դարձավ Մոսկվայում: Այժմ ճանաչված այս բրենդը  գրավում է տասնյակ թանկարժեք բուտիկների հաճախորդներին, ինչպես նաև` գլամուրային ամսագրերի էջեր:

 

«Ե՞ս Yes!» ամսագիր

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի իրեն ձայն տված մարդկանց’
Հաջորդ հոդվածը‘Այն, ինչ չի կարելի օրենքի երկրում. Մամուլ’