‘Համասյանի համերգը, քաղաքացիների ակցիան և ոստիկանությունը (ֆոտոշարք)’

1295

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանն այսօր Աֆրիկյանների տան բակում բացօթյա կարճ համերգ է ունեցել՝ ի պաշտպանություն քանդվող Աֆրիկյանների շենքի: Համասյանը ներկայացրել է մի քանի կատարումներ՝ հիմնականում Կոմիտասի ստեղծագործություններն իր մեկնաբանությամբ:

Համերգից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ կանգնել են շենքի մոտ և ձեռերով սկսել են հարվածել մետաղյա արգելապատնեշին: Չնայած ոստիկանները շրջափակել են շենքը, սակայն դեռ ոչ մի բան չեն կարողանում ձեռնարկել: Ցուցարարները վանկարկում են. «Չեք քանդելու», «Ոստիկան հանցագործ»:

Քանի որ այսօր ակտիվիստների քանակը անհամեմատ ավելի շատ է, քան երեկվա ակցիային էր, ոստիկանությունը չի համարձակվում բերման ենթարկել քաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘ «Դ!եմ եմ»-ը դատապարտում է ոստիկանության կիրառած բիրտ ուժը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Արմեն Մովսիսյան. Հայաստանի կողմից կնքված ցանկացած պայմանագրում կարելի է գտնել թույլ կողմեր ‘