‘ՀԱՄԱՍ. Իսրայելին մնացել է ութ տարի’

925

ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի նախարար Ֆաթհի Համադը հայտարարել է, որ Իսրայելին մնացել է ութ տարի: Համադի վարկածով՝ 2022 թ. Իսրայելի տեղում կլինի «Պաղեստին»: Նա  նշել է, որ Իսրայելը տանուլ է տվել պաղեստինցիների դեմ բոլոր պատերազմները, այն դեպքում, երբ պաղեստինցիներն առաջ են ընթանում Ալ-Ակսա մզկիթն ազատագրելու ճանապարհով: Համադը հայտարարել է. «Մենք ութ տարվա ընթացքում կհասնենք մեր նպատակին: Մենք պատրաստ ենք ջիհադի և նահատակության: Մենք կոչնչացնենք մեր թշնամուն»: Նա նաև նշել է, թե իր կանխատեսումները հաստատվում են իսլամի մարգարեություններով. «Արաբները հաղթական և տոնականորեն մուտք կգործեն Ալ-Ակսայի մզկիթ»:

ՀԱՄԱՍ-ը, փաստորեն, կրկնել է դեռևս նոյեմբերին հնչեցրած իր սպառնալիքները. «Դուք՝ սիոնիստներդ, տեղ չունեք Պաղեստինի հողում… մենք ձեզ կվռնդենք մեր հողից, դուք կամ կմեռնեք, կամ կենթարկվեք»: Փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կայցելի Իրան’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը սերտ համագործակցություն է ակնկալում ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության հետ’