ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի վերականգնման բանակցությունները շարունակվում են

333

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են՝ Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերականգնելու նպատակով։

Այդ մասին հաղորդել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«ԱԳՆ-ն հաստատում է, որ բանակցությունները՝ զինադադարը վերականգնելու նպատակով, շարունակվում են»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որ հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների վերսկսումը հրադադարի ավարտից հետո առաջին իսկ ժամերին բարդացնում է միջնորդությունը, նշել են Կատարի ԱԳՆ-ում։

Նախորդ հոդվածըՕրբան․ Հունգարիան վետո չի դնի Ուկրաինայի հետ ԵՄ-ի բանակցությունների վրա
Հաջորդ հոդվածըԱյժմեականության թելադրանքով