Համավարակի շրջանում ամենաանվտանգ երկիրը

1285

Սինգապուրը Covid-19 համավարակի շրջանում ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայից։

Այդ մասին ասվում է Bloomberg-ի հետազոտության մեջ։

Լավատեսական համաճարակաբանական իրավիճակի պատճառը բնակչության պատվաստման բարձր տեմպերն են և վարակի տարածման դեմ արդյունավետ պայքարը, նշում է գործակալությունը։

Սինգապուրի իշխանություններն օպերատիվ կերպով փակել են սահմանները, ինչպես նաև խիստ կարանտին են սահմանել վարակակիրների և նրանց հետ շփում ունեցած մարդկանց նկատմամբ։  Կոշտ միջոցառումների շնորհիվ հաջողվել է օրական վարակվածների թիվը հասցնել նվազագույնի։

Վարկանիշային ցանկում երկրի դիրքը որոշելու համար վերլուծության են ենթարկվել առանցքային գործոնները՝ մահացության ցուցանիշները, հիվանդների ընդհանուր թիվը, կատարված թեստերի քանակը և պատվաստումների վիճակագրությունը։

Սինգապուրը հավաքել է 79,7 միավոր, նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Ավստրալիան և Իսրայելը։ Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 53 երկիր։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 595 նոր դեպք, 801 առողջացած, 18 մահ