‘Համատիրությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները. «Տարածքը ընդդիմադիր է»’

1888

Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող տարածքի սեփականատեր Ռուզաննա Կարապետյանը քիչ առաջ iLur.am-ին հաղորդեց, որ պետական մարմինները, ցուցաբերելով սուբյեկտիվ վերաբերմունք, հրաժարվում են կատարել իրենց` օրենքով սահմանված պարտականությունները այն պատճառով, որ տարածքը հանդիսանում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցի գրասենյակ:

«Արդեն երկու օր է, ինչ շտաբի վերեւի հարկում գտնվող բնակարանից ջուր է արտահոսում, որի պատճառով վնասվել են պատերը, իսկ ապակիները սառում են եւ ճաքում: Ես դիմել եմ համապատասխան մարմիններին` զանգահարելով 911, 108, 185 հատուկ ծառայությունների հեռախոսահամարներին, ովքեր սկզբում խոստացել են արձագանքել, սակայն որոշ ժամանակ անց Նոր Նորք համայնքի համատիրության նախագահը նրանց միջոցով ինձ հայտնել է, որ հրաժարվում է տալ համապատասխան լուծում` տարածքը Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը լինելու եւ ընդդիմադիր հանդիսանալու պատճառով: Այս հաղորդագրությունը թողնելուց հետո համատիրությունը այլեւս չի պատասխանում իմ ահազանգերին»,- հայտնում է Ռուզաննա Կարապետյանը:

Ի դեպ, ընդդամիր լինելու պատճառով շտաբը տարիներ շարունակ տարբեր առիթներով ենթարկվել է հալածանքների: 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան տոնը’