‘Համացանցի ամենատարածված լեզուները’

1226

Երկար տարիներ ինտերնետային հետազոտություններ անցկացնող ավստրիական Q-Success ընկերության W3Techs նախագիծը ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու համար տարբեր լեզուների ժողովրդականության տոկոսը համաշխարհային ցանցում:

14-րդ հորիզոնականում հայտնվել է պարսկերենը, այն օգտագործվում է ամբողջ համացանցի կայքերի 1% -ում և միտում ունի բարձրացնել իր ցուցանիշները: Օրինակ, 2010-ի հոկտեմբերին պարսկերենը զբաղեցնում էր համացանցի ընդամենը 0.6 %-ը:

Պարսկերենից ընդամենը 0.1 %-ով շատ է օգտագործվում հոլանդերենը: Եվ քանի որ տեղական կայքերը ավելի մեծ մասսայականություն վայելելու համար սկսել են ավելի հաճախ օգտագործել անգլերենը, նրա ցուցանիշները շարունակում են նվազել:

13-րդ տեղում արաբերենն է, որի տոկոսը նույնպես նվազում է՝ 2010-ի 1.8 %-ի համեմատ՝ այն 2013-ի տվյալներով հասել է 1.2 %-ի:

Թուրքերենի տոկոսը մի փոքր ավելի շատ է կազմում՝ 1.4 %, և այն չի փոփոխվել վերջին 3 տարիների ընթացքում:

Իտալերենը 10-րդ հորիզոնականում է՝ 1.5 %-ով, իտալական կայքերը ևս, բազմաթիվ եվրոպական երկրների օրինակով, շարունակում են անգլիականացվել, ինչի հետևանքով նրանց ցուցանիշը կտրուկ նվազել է՝ 2010-ի համեմատ 2.1 %:

Սլավոնական լեզուներից ամենաբարձր տեղում է (իահրկե՝ չհաշված ռուսերենը) լեհերենը՝ 1.8 %:

Պորտուգալերենը 8-րդ հորիզոնականում է 2.3 %-ով և պայմանավորված Բրազիլիայում տեղի ունենալիք «Մունդիալով» և նրա հետ կապված հյուրանոցների և այլ ծառայությունների առաջարկներով՝ նրա ցուցանիշը շարունակում է աճ գրանցել:

7-րդ տեղում ճապոներենն է 4.2 %-ով, որը մի քանի տարի առաջ ամենաշատ օգտագործվող լեզուների եռյակում էր:

Որքան էլ  տարօրինակ է՝ չինարենը ընդամենը 6-րդ հորիզոնականում է 4.4 %-ով, չնայած նրան, որ աշխարհի բնակչության 17 %-ը կազմում են հենց չինացիները:

Աճ են գրանցել նաև եվրոպական մի շարք այլ երկրներ: Այսպես, օրինակ, ֆրանսերենը 2010-ին կիրառվում էր համացանցի 3.4 %-ում, իսկ այժմ՝ 4.5: Իսպաներենը ևս 3 տարվա  ընթացքում դարձել է ավելի մասսայական՝ 3.9 %-ից հասնելով 4.8 %-ի:Այն պայմանավորված է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վերջին տարիներին ինտերնետի մասսայականացման հետ:

3-րդ հորիզոնականում գերմաներենն է 5.6 %-ով: 3 տարի առաջ գերմաներենը ուներ 9.4 % ցուցանիշ:

Եվ ինչպես  սպասվում էր՝ համացանցում ամենաշատը կարելի է հանդիպել ռուսերեն և անգլերեն կայքեր: Առաջինից կիրառվում է համացանցի 6 % կայքերում, իսկ անգլերենի ցուցանիշը 54.7 %-է: 

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի». Երթ-հավաք Վանաձորում (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ հայտարարությունը առողջական խնդիրներով զինծառայության մեջ գտնվող երիտասարդների վերաբերյալ’