‘Համացանցում է հայտնվել ուկրաինական ոստիկանների վայրենությունների մասին վկայող տեսանյութ’

1382

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները և Բերկուտի հատուկ ջոկատայինները նախագահական նստավայրի մոտ ծեծի ենթարկում գենտին պառկած մարդկանց:

Հիշեցնենք, որ երեկ Կիևի Բանկովյան փողոցում ցուցարարաների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով երկու կողմերից էլ տուժել էին տասնյակ մարդիկ: Ոստիկանության տվյալներով բերման էր ենթարկվել 9 մարդ:

Ինչպես երևում է ականատեսներից մեկի կողմից նկարահանված տեսանյութում՝ ոստիկանները մարդկանց գետնին էին պառկեցնում, իսկ հետո տալիս ինչ-որ հարցեր և այդ ամենը նկարահանում: Ժամանակ առ ժամանակ ոստիկանները պառկածներին հարվածում էին մահակներով, օգտագործելով ոչ նորմատիվ բառապաշար: 

Նախորդ հոդվածը‘7 ակտիվիստներ ազատ արձակվեցին, նրանցից ոմանց տարել են «ուրիշի հայաթում» նստելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Կատալոնական ճնշում Տատայի վրա’