‘Համացանցում հայտնվել է The Beatles-ի նախկինում անհայտ հոլովակը ‘

1286

Համացանցում հայտնվել է լեգենդար The Beatles-ի մասնակցությամբ նախկինում անհայտ տեսահոլովակը: Փաստագրական ֆիլմի ընթացքում նկարահանված բացառիկ հոլովակը, որը հայտնաբերվել է BBC-ի արխիվում, կարելի է գտնել The Space կայքում: Նրանում երեւում է, թե ինչպես են բիթլները ճաշում անգլիական Տոնթոն քաղաքի խորտկարաններից մեկում:

Magical Mystery Tour անվանումը կրող ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1967-ին Սուրբ Ծնննդյան տոնի հաջորդ օրը:  Այն հիթային չի դարձել, իսկ քննադատներն այն «զառանցանք» են անվանել: BBC-ն այն 33 տարվա ընդմիջումից հետո կցուցադրի հոկտեմբերի 6-ին

«Քչերն են հնարավորություն ունեցել դիտելու Magical Mystery Tour-ն ամբողջությամբ, իսկ ճաշի տեսարանով հատվածը նախկինում երբեք չի ցուցադրվել: Նրանում հրաշալի ձեւով ցուցադրվում է այն ժամանակվա բիթլների հեքիաթային աշխարհը», — ասել է նախագծի խմբագիր Էնթընի Ուոլլը:

Հոկտեմբերի 5-ին լրանում է «Բիթլզ»-ի առաջին՝ Love Me Do սինգլի լույս ընծայման 50-ամյակը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն ու Վրաստանը պատրաստ են երկխոսության ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի կանտերայի 11 լավագույն «անհաջողակները»’