Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով, հավաքականում նրան կփոխարինի Ժորդի Արարատը

354

Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով եւ այս շաբաթ չի միանա իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին։

Հովհաննես Համբարձումյանին փոխարինել  է Երեւանի «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ, մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածըՍարգիս Ադամյանը չի միանա Հայաստանի հավաքականին
Հաջորդ հոդվածըՌուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ առաջընթաց կա՞