‘Հայազգի Արսեն Ավակովը՝ Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար’

1226

Ուկրաինայի գլխավոր Ռադան հայազգի Արսեն Ավակովին՝ ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր, նշանակել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար: Որոշմանը կողմ են քվեարկել 275 պատգամավորներ:

«Քանի որ նախարարի պաշտոնակատար Զախարչենկոն թաքնվել է անհայտ ուղղությամբ, եւ կան բախումների եւ ինքնադատաստանի բազմաթիվ դեպքեր, մենք պետք է վերսկսենք այդ նախարարության աշխատանքները, եւ առաջին հերթին պաշտպանենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ ինչպես երկրի Արեւելքում, այնպես էլ՝ Արեւմուտքում»,- հայտարարել է Ռադայի նորընտիր նախագահ Տուրչինովը: Նա նաեւ նշել է, որ բոլոր նշանակումները ուժի մեջ են լինելու մինչեւ նոր՝ կոալիցիոն կառավարության  ձեւավորումը: 

Նախորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Տիմոշենկոն ազատ արձակվեց բանտից’