‘Հայազգի արվեստաբանը բացահայտել է Մադոնայի «վարորդական» անցյալը’

1121

ԱՄՆ-ում բնակվող հայազգի արվեստաբան, արթ-դիլեր Լարի Գագոսյանը Interview ամսագրին պատմել է, որ 1980-ական թվականներին աշխարհահռչակ երգչուհի Մադոնան իր անձնական վարորդն է եղել, գրում է The Independent-ը:

Գագոսյանի ասելով՝ ինքը որոշ ժամանակ զրկված է եղել վարորդական իրավունքնից և աշխատանքի է ընդունել Մադոնային՝ որպես անձնական վարորդ: «Նրա մեջ դեռ այն ժամանակ վառ արտահայտված կարգապահություն և հավակնոտություն էր զգացվում: Նա ամեն օր վազում էր, յոգայով զբաղվում և օգտակար ծանոթություններ հաստատում»,- պատմել է արթ-դիլերը:

Լարի Գագոսյանն ԱՄՆ-ում ժամանակակից արվեստի ոլորտի ամենախոշոր արթ-դիլերներից է: 

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» երկրպագուները զայրացած են ակումբի ղեկավարության վրա’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Քեյթ Միդլթոնի առաջին պաշտոնական դիմանկարը’