‘Հայաստանը՝ լվացքատուն. Մամուլ ‘

1154

Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել «Նաիրիտ»-ում իրականացված համալիր ստուգումներով կազմված նյութերը:

Ըստ «ՀԺ»-ի՝ տպավորությունն այնպիսին է, որ այդտեղ ինչ-որ նորություն կա: Սակայն խնդիրն այն է, որ ստուգումը անց է կացվել դեռ նախանցած տարի, իսկ ստուգման է ենթարկվել «Նաիրիտի» «2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը»: Այն, որ ստուգման արդյունքները դատախազություն են ուղարկվել, հայտնի էր վաղուց: Ակնհայտ է, որ լրատվական նման «ուտկաներով» փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել: Բայց, քանի որ դա տարիներ շարունակ իրականացվել է գործող իշխանությունների աչքի առաջ, նրանց գիտությամբ և աջակցությամբ, ուստի լուրջ ստուգումներ՝ լուրջ արդյունքներով լինել չեն կարող:

Մեր տնտեսության օֆշորացմանը նվիրված «ՀԺ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի «Հայաստանը՝ լվացքատուն» հոդվածը կարդացեք թերթի այսօրվա համարում կամ iLur.am կայքում այսօր՝ ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկելի մերկ լուսանկարը՝ հումոր, թե՞ իրականություն’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’