‘Հայաստանը ԱՄԷ-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որը կկանոնակարգի երկու երկրների միջև օդային կապը’

899

Աբու Դաբիում կայացան Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։

Հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։

Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունները և գոհունակությամբ նշեց, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձան Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում ունեցավ ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։

Նախորդ հոդվածը‘Սպանվել է Բենգազիի ոստիկանապետը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորիդայում անչափահասը սպանել է դասընկերուհուն’