‘Հայաստանը գազ է ներկրում նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից. «Ժողովուրդ»’

1121

Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս «Ժողովուրդը» բավական ուշագրավ փաստեր է հայտնաբերել։ Պարզվում է՝ Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու իրանից, այլև Ղազախստանից ու Թուրքմենստանից։ Ընդ որում՝ հատկապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են։

2013թ. Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 1102,7 տոննա, իսկ Ղազախստանից՝ 19,2 տոննա գազ։ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՊԵԿ-ից ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկանալ՝ ինչ գազ է ներկրվում, ինչ նպատակով և որտեղ է այն  օգտագործվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան. երկու գերատեսչություններն էլ խոստացել են առաջիկա օրերին պարզաբանումներ տրամադրել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Լրագրող Մարկ Գրիգորյանը վերադարձել է Հայաստան. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’