‘Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում. «168 ժամ»’

1417

Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում: Այս մասին գրում է «168 ժամը» և մանրամասնում.

«Հայաստանում 2013 թվականի տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 21%-ը: Այդ ցուցանիշով մենք աշխարհում 9-րդ տեղում ենք: Առաջին տեղում Արևելյան Թիմորն է, որտեղ փոխանցումներն ավելի քան երկու անգամ մեծ են երկրի ՀՆԱ-ից: Հայաստանին այս ցանկում նախորդում են Լեսոթոն (24.4%), Սամոան (23.8%) և Հայիթին (21,1%): Մեզնից հետո գալիս են Գամբիան (19.8%), Լիբերիան (18.5%) և Լիբանանը (17%):

Հենց այդ կախվածության պտուղներն ենք այսօր քաղում:

 Թմրամոլի պես տրանսֆերտային ասեղի վրա նստած մեր տնտեսությունն ընկել է խուճապային տրամադրությունների մեջ, իսկ դրամը կտրուկ արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել: Շատերն այսօր մեղադրում են միայն Կենտրոնական բանկին՝ փոխարժեքի կտրուկ տատանման համար: Մինչդեռ խնդիրն ավելի խորն է և ավելի հին: Խնդիրը հենց վերը նշված կախվածությունն է: Մենք կախված ենք դրսից եկող փողերից, որոնք ուղարկում են, առաջին հերթին՝ Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերը: Տխրում ու անհանգստանում ենք, որ նրանց ուղարկած փողը պակասում է: Բայց չենք անհանգստանում, որ օտարներին ենք զիջել ու զիջում մեր ամենամեծ ռեսուրսը՝ մարդուն»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Գազալցակայաններում գազի գինը բարձրացել է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Թանկ ցուցահանդես. «ՉԻ»’