‘Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ’

971

Դեկտեմբերի 17-18-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց բյուրոյի փոխնախագահ։

Կոմիտեն ընդունեց Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։

Տեղեկանք: 2006թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով։

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում’
Հաջորդ հոդվածը‘2015-ին աշխարհի 20 երկրում կանցկացվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ ‘