‘Հայաստանը եւ Բուլղարիան արցախյան պատերազմի մասին ֆիլմ կնկարեն’

1559

Հայաստանը և Բուլղարիան գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն Ղարաբաղյան պատերազմի մասին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Ռեժիսոր Արմեն Վաթյանի «Երկար վերադարձ» նախագիծը կիրականացվի ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ, որը նկարահանումների համար ռազմական տեխնիկա տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Ֆիլմը նկարահանվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ Բուլղարիայում: Գևորգյանի խոսքով, բուլղարական կողմը 270 հազար եվրոյի չափով ֆինանսավորում կհատկացնի: Ինչպես սպասվում է, «Երկար վերադարձ» ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2014 թ. ընթացքում:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը պարզաբանում է քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր’