‘Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին երկարատեւ համագործակցության ծրագիր ‘

962

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմերի նախագահների` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի միջեւ հոկտեմբերի 12-ին ստորագրվեց ՀՀ եւ ՌԴ միջեւ մինչեւ 2020 թթ. երկարատեւ համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետը ստորագրման արարողությունից հետո նշեց, որ ծրագիրն իր մեջ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: «Այն ֆիքսում է փոխադարձ հետաքրքրության հանգամանքները եւ գործողություններն այդ ուղությամբ, թե ինչ ռազմավարությամբ մենք պետք է հասնենք նպատակին: Սա համալիր ծրագիր է, որի վրա բավական երկար աշխատել են ՀՀ եւ ՌԴ կառավարությունների աշխատանքային խմբերը», — ասաց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ բոլոր կարեւորագույն կետերը համաձայնեցված կերպով ներառվել են ծրագրի մեջ: Չկա տնտեսական, մշակութային, սոցիալական որեւէ ոլորտ, որն այս փաստաթղթում արձանագրված չլինի:

Երեւանում հոկտեմբերի 12-ին հերթական` 14-րդ նիստն է գումարել Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը: Օրակարգում երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող հարցերն էին: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը Սիրիայի հետ սահմանին ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Գրիգորյան. Եթե հանրապետականները խելքները գլուխները չհավաքեն, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվելու ‘