‘Հայաստանը Իրանին վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի’

1613

Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ Սյունիքի մարզպետի այցի ժամանակ:

Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, այդ մասին հայտնում է trend գործակալությունը՝ հղում անելով IRNA տեղեկատվական գործակալությունը:

Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը:

«Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը:

Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ:

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի «ծնոտի» համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և վերջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն առաջին անգամ կմասնակցի ՀՀՇ համագումարին’