‘Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին’

1487

Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանը արդեն 2014 թ., հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Բոլոր շանսերը կան, որ 2014 թ. Հայաստանը միանա /Մաքսային միությանը/, այստեղ պատրաստվածության բարձր աստիճան կա, փաստացի՝ ոչ մի հակասություն գոյություն չունի միանալու վերաբերյալ պայմանագրի նախագծի հետ»,- հաղորդել է Սլեպնյովը ուրբաթ օրը Մինսկում Բելառուսի արտասահմանյան հիմնարկների ղեկավարների սեմինարում:

Նախարարի խոսքով՝ ԵՏՀ-ն Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ» է գծել, որի համաձայն՝ հարկավոր է զգալի ծավալի աշխատանք կատարել: Այդ կապակցությամբ Սլեզնյովը նշել է, որ տարածքային տեսակետից Հայաստանը մեկուսացված է Մաքսային միությունից, ուստի հարկավոր է հստակ մշակել ապրանքների հոսքի վերահսկողության հնարավորությունները:

Սակայն հիմնական հարցը  ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի և Ռուսաստանի պարտավորությունների տարբերություններն են, նշել է նախարարը: Ուստի, նրա կարծիքով՝ կսահմանվի ինչ-որ անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում «մենք կկարգավորենք ԱՀԿ –ի նկատմամբ այլ պարտավորություններ ունեցող երկրի միացումը Մաքսային միությանը»:

Ուրբաթ օրը նաև հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Հայաստանի միգրացիոն ծառայությունները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել իրենց քաղաքացիների ներկայության կարգի վերաբերյալ այդ երկու երկրներում: Այն հնարավորություն է տալիս Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներին 30 օր գտնվել մյուս պետության տարածքում՝ առանց միգրացիոն հաշվառման կանգնելու: Փոխանցում է vedomosti-ն:

Նախորդ հոդվածը‘Գուլնարա Կարիմովայի որդին մոր ողջ լինելու ապացույցներ է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկական քաղաքի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ ‘