‘Հայաստանը կմասնակցի ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին ‘

824

Եվրախորհրդարանն, այսօր` դեկտեմբերի 11-ին, տվել է իր համաձայնությունը Հայաստանի մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո, հայտնում է news.am-ը:

Մասնավորապես Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի եւ գիտության բնագավառներում: Հայաստանցի քաղծառայողները կինտեգրվեն ԵՄ այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությանը, բժշկությանը եւ շրջակա միջավայրինը, ինչպես նաեւ բոլոր այլ մակարդակներում:

«Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությանը նպաստելու եւ այն ձեւավորելու լավագույն ձեւերը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը եւ ինտեգրումը Մաքսային միություն: Հայաստանին ԵՄ գերատեսչությունների եւ ծրագրերի մուտք շնորհելը, ինչն առայսօր վերապահված էր մեծամասամբ Եվրամիության անդամ երկրներին, շատ կոնկրետ քայլ է ճիշտ ուղղությամբ եւ Հայաստանին թույլ կտա երկրի արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական եւ վարչական օգուտներ քաղել: Կարծում եմ՝ սա ավելի քան հուսադրող ազդանշան է երկու կողմերից՝ շարունակելու առաջ շարժվել կոնկրետ ժամկետներում՝ օգուտ ապահովելով բոլոր ներգրավվածների համար», — մեկնաբանել է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Եվրախորհրդարանի զեկույցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդրել մուտք դեպի ԵՄ ծրագրեր եւ գերատեսչություններ, եւ որ իր այս նախաձեռնությամբ Եվրամիությունը նպատակ ունի խթանել պետության արդիականացումը:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի նորանշանակ դեսպանը հավատարմագիր է հանձնել Ս. Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Արեւմտամետնե՛ր ողջ Հայաստանի` гоп до кучи!’