‘Հայաստանը կտրուկ կրճատել է դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը’

1089

Հայաստանը կտրուկ կրճատել էէլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, կապված պահանջարկի կրճատման հետ: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Ըստ նրա, եթե երկու տարի առաջ Իրանն ուներ արտադրող հզորությունների դեֆիցիտ, ապա այսօր ունի ավելցուկ: Բնական գազն Իրանից Հայաստան է գալիս դեպի Երևանի ՋԷԿ, էլեկտրաէներգիայի փոխանակման շրջանակներում` 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա հարաբերակցությամբ:

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի արտահանման կրճատումը փչացնում  արդյունաբերական արտադրության աճի վիճակագրությունը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, էլեկտրաէներգիայի արտադրության անկումը տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 3%: 

Նախորդ հոդվածը‘Այսուհետ ԱԽՔ-ի պաշտոնը կկոչվի ՎԱԽՔ’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. ՀՀՇ անվամբ հանդես գալը և ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսևորում է’