‘Հայաստանը հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարն է գործազրկության մակարդակով’

848

2013 թվականին գործազրկության մակարդակը Հայստանում աճել է, կազմելով 18.64%: Այս մասին է նշվում Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «2014 թվականին Զբաղվածության գլոբալ միտումները» զեկույցում: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը:

«Գործազրկության մակարդակը կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայում զգալիորեն ավելի ցածր է, քան ԱՊՀ-ում, որտեղ միակ բացառությունը Հայաստանն է, որտեղ գործազրկության մակարդակը 2013 թվականին աճել է, իսկ 2012 թվականին այն կազմել էր 17.3%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ-ում»,-նշում են զեկույցի հեղինակները:

Ըստ կազմակերպության տվյալների, 2013 թվականին գործազրկության մակարդակը Վրաստանում կազմել է 14.3%, իսկ Ադրբեջանում`5.5%: Զեկույցում նշվում է, որ գործազրկության մակարդակը բարձրացել է նաև Թուրքիայում (9.91%) և Ռուսաստանում (մոտ 5.8%): Նաև նշվում է, որ գործազուրկների թիվն աշխարհում 2013 թվականին աճել է գրեթե 5 միլիոնով, կազմելով ավելի քան 202 մլն մարդ, իսկ գործազրկության մակարդակը հասել է 6%-ի: 

Նախորդ հոդվածը‘Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանի հայրը խոսում է որդու մասին’
Հաջորդ հոդվածը‘Երևանում «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց’