‘Հայաստանը ՀՆԱ–ի չափով զբաղեցրել է 132–րդ տեղը աշխարհի 190 երկրների շրջանում. ՀԲ վարկանիշ’

1635

Հայաստանը 9,9 մլրդ դոլարի չափով ՀՆԱ–ի մակարդակով 2012թ.–ի արդյունքներով 190 երկրների շրջանում զբաղեցրել է 132–րդ տեղը համախառն ներքին արտադրանքի Համաշխարհային բանկի հուլիսյան վարկանիշում։

Ինչպես հետևում է Համաշխարհային բանկի տվյալներից, բնակչության մեկ շնչի դիմաց ՀՆԱ–ն Հայաստանում 2012թ.–ին կազմել է 3338 դոլար, իսկ ՀՆԱ–ի աճը` 7,1 տոկոս։  Այս մասին գրում է «Առկա» գործակալությունը:

ՀԲ վարկանիշի համաձայն` անցյալ տարվա արդյունքներով խոշորագույն համաշխարհային տնտեսությունների հնգյակում ընդգրկվել են` ԱՄՆ–ն, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան և Ֆրանսիան։ ԱՄՆ–ի ՀՆԱ–ի մակարդակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 15 684,8 մլրդ դոլար (աճը` 2,2% ), Չինաստանը` 8 227,1 մլրդ դոլար (աճը` 7,8%) և Ճապոնիան` 5 959,7 մլրդ դոլար (աճը` 1,9%), Գերմանիան` 3 399,5 մլրդ դոլար (աճը` 0,7%) և Ֆրանսիան` 2 612,8 մլրդ դոլար  (0%)։

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` այդ հնգյակին բաժին է հասել համաշխարհային ՀՆԱ–ի մոտ կեսը։ Համաշխարհային տնտեսության ՀՆԱ–ի ծավալը 2012թ.–ին կազմել է 71 666 350 մլն դոլար` 2011թ.–ի 69,971,508 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ ԱՊՀ երկրների շրջանում ՀՆԱ–ի մակարդակով ամենաբարձր դիրքը 2012թ.–ին զբաղեցրել է Ռուսաստանը, որը հայտնվել է վարկանիշի 8–րդ տողում` 2 014,7 մլրդ դոլարի չափով ՀՆԱ–ի ծավալով։ Հատկանշական է, որ նախօրեին ՀԲ–ն Ռուսաստանին շնորհել է եկամուտների բարձր մակարդակ ունեցող պետության կարգավիճակը։

Նախորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը անկարող եղավ բացահայտել հանցագործությունը. 20 տարի առաջ գողացած անվադողը չէր’