‘Հայաստանը ՄԱԿ-ի զարգացման աղյուսակում ետ է մնում հարևաններից’

851

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախապատրաստող փորձագետները ներկայացրել են աշխարհում ամենաբարձր զարգացման մակարդակն ունեցող երկրների ցուցակը: Այն գլխավորում են Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Գերմանիան և Նիդերլանդները: Գնահատականի հիմքում ընկած են սոցիալական պաշտպանվածության, առողջապահության բնութագրի, կրթության մակարդակի, հանցավորության մակարդակի և այլ չափանիշներ:

Ուսումնասիրությունների արդյունքում բավական բարձր ցուցանիշներ են գրանցել Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 50, 55 և 69 տեղերը: 

Հայաստանը թեև ընդհանուր աղյուսակի միջին՝ 87-րդ հորիզոնականում է տեղ գտել, ետ է մնում իր անմիջական հարևաններ Վրաստանից (72-րդ ) և Ադրբեջանից (82-րդ տեղ):  

Հետխորհրդային երկրներից ավանդաբար լավ արդյունքներ են գրանցել Մերձբալթյան Էստոնիան, Լիտվան և Լատվիան՝ զբաղեցնելով համապատասխանաբար 33, 42 և 44 հորիզոնականները: Իսկ Թուրքմենստանը (102), Մոլդովան (113), Ուզբեկստանը (114), Ղրղզստանը և Տաջիկստանը (125) նկատելիորեն ետ են մնում զարգացման ցուցանիշներով:

Աղյուսակի հետնապահներն են Նիգերիան, Մոզամբիկը, Չադը, Կոնգոն և Բուրկինա-Ֆասոն:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանին հայհոյելու միջադեպի առնչությամբ քննություն է ընթանում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»’