Ըմբշամարտ Մ20. Հայաստանը չեմպիոնների թվով առաջինն է Եվրոպայում

369

Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը չեմպիոնների թվով առաջին տեղն է զբաղեցրել։ 10 քաշային կարգերում խաղարկված ոսկե մեդալներից 3-ը նվաճել են հայ ըմբիշները։

1-ական ոսկե մեդալ են նվաճել Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Իտալիայի հավաքականները։ Իսկ թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդն է Եվրոպայում, առաջինը Վրաստանի ընտրանին է։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից չեմպիոններ են դարձել Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը և Լյովա Գևորգյանը։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք
Հաջորդ հոդվածըՖինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ստորագրել են ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ արձանագրությունները