‘Հայաստանը չի ընդգրկվել մարզական երկրների ցանկում’

1366

«Sport Market Intelligence» հեղինակավոր կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի ամենամարզական երկրների եւ քաղաքների ցանկը, որը կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ երկրում անցկացված մարզական միջոցառումների, սեմինարների քանակը, մասնակից երկրների կազմը, գրանցված արդյունքները, միջազգային սպորտում դրանց նշանակությունը, հեղինակությունը, սպորտով զբաղվողների քանակը, պետության վերաբերմունքը սպորտի նկատմամբ եւ այլն. յուրաքանչյուր մարզական միջոցառումը ստացել է համապատասխան բալեր:

Ըստ «Sport Market Intelligence»-ի մասնագետների ուսումնասիրությունների՝ աշխարհի ամենասպորտային երկիրը Ռուսաստանն է, իսկ քաղաքը՝ Լոնդոնը: Վերջին տարիներին Ռուսաստանում կայացել են 37 միջազգային մեծ մարզական միջոցառումներ, որոնց «արժեքը» գնահատվել է 41,3 միավորով: Սպորտային երկրների լավագույն հնգյակում են նաեւ Կանադան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ ԱՄՆ-ը: Մեր հարեւան երկրներից Թուրքիան զբաղեցնում է 18-րդ, Ադրբեջանը՝ 37-րդ, Վրաստանը՝ 66-րդ տեղերը:

Ամենասպորտային քաղաքների ցանկում Լոնդոնի հետ միասին լավագույն եռյակում են Ռիո Դե Ժանեյրոն (Բրազիլիա) եւ Մոսկվան (Ռուսաստան): Ստամբուլը (Թուրքիա) այդ ցուցակում զբաղեցնում է 16-րդ, Բաքուն (Ադրբեջան)՝ 26-րդ տեղերը:

Հայաստանը եւ Երեւանը ընդհանրապես բացակայում են աշխարհի մարզական երկրների եւ քաղաքների ցուցակից:

Նախորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես. «Զայրանում եմ, երբ ինձ հաստլիկ են անվանում»’
Հաջորդ հոդվածը‘Բենզինային թալան Հայաստանում (տեսանյութ)’