‘Հայաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակցելու հարցը’

806

Հայաստանը պատրաստ է քննարկել սիրիական ճգնաժամը լուծելու նպատակով այդ երկրում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հարցը: «Արմենպրես» հետ զրույցում այս մասին նշել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղարար ջանքերին: Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակցելու առաջարկ առայժմ չի եղել, սակայն մենք պատրաստ ենք քննարկելու այդ հարցը»,- ասաց նա: Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը նման առաքելությունների մասնակցելու ուժեր միշտ էլ ունի:

Նշենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման պայմանները` համաձայնեցնելով այն սիրիական կառավարության հետ և հիմնվելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Սիրիական ճգնաժամն ավելի քան 19 ամսվա ընթացքում մոտ 30 հազար մարդու կյանք է խլել:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միջազգային խաղաղարար առաքելությունների մասնակցում են 2004 թվականից. հայկական ստորաբաժանումները ծառայել են Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի իշխանությունները 1,5 տոննա կոկաին են առգրավել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյանը խնդրում է 2013-ին ավելացնել ՄԻՊ գրասենյակի համար նախատեսված հատկացումները’