‘Հայաստանը Ֆեյսբուքին ուղարկել է 4 հարցում՝ օգտատերերի անձնական տվյալները ստանալու համար’

1631

Նոյեմբերի 4-ին Ֆեյսբուքը հրապարակել է 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կառավարությունների կողմից հարցումների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված է, թե որ երկրներն են հարցում արել օգտատերերի մասին տեղեկատվություն ստանալու համար, և դրանց որ մասի դեպքում  են տրամադրվել օգտագործողների անձնական տվյալները: Այս մասին գրում է ittrend-ը:

Հայաստանը Ֆեյսբուքին ուղարկել է 4 հարցում 6 օգտատիրոջ մասին և ստացել է ընդամենը մեկ պատասխան:

Առաջին տեղում գտնվում է ԱՄՆ-ն, ով արել է այնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները միասին: Ընդ որում՝ ԱՄՆ հարցումներից պատասխան են ստացել 80.15%-ը, ի տարբերություն  թոփ 9 երկրների՝ միջինում 45.39% ստացված պատասխանների:

Արդյունքում՝ ստացվում է, որ ԱՄՆ-ն արել է նույնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները, սակայն ստացել գրեթե 2 անգամ ավելի տեղեկատվություն Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը կատարել է 4 հարցում, որոնցից պատասխան է ստացել միայն մեկը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ժողովուրդը դժգոհ է նաև ռեֆորմ իրականացնողից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանի գեղեցիկ գոլը և գոլային փոխանցումը (տեսանյութ) ‘