‘Հայաստանը և Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական ռաունդի վերաբերյալ’

1259

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբին դարձյալ չի հաջողվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների սեղանի շուրջ բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Ինչպես այսօր  ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ այդ երկրներից մեկի պատվիրակության կազմից՝ «հերթական ռաունդը, որ նախատեսված էր հունիսի 12-ին Զալցբուրգում, չի կայանա»: Նրա կանխատեսումներով՝ «հիմա արդեն նման հանդիպում կարելի է նախապատրաստել ոչ շուտ, քան ամառվա վերջին կամ աշնան սկզբներին»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս որպես միջնորդ: Վերջին ամսվա ընթացքում երկու երկրների ԱԳՆ ղեկավարները եղել են ԵԱՀԿ Վիեննայում գտնվող կենտրոնակայանում, և, հնարավոր է, նաև քննարկվել են բանակցությունների մանրամասները:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհ դեպի Բրազիլիա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Անպատասխան հարցեր` Սյունիքի մարզպետարանի տեքստի առնչությամբ’