Հայաստանը 4 մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում

486

Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց 4 մեդալ։

Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը 61 կգ քաշային կարգում պոկեց 114 կգ, հրեց 144 կգ  և երկամարտի 258 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ Գյումրեցի Մերուժան Եղոյանը 55 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ 216 կգ (97 կգ + 119 կգ):

Երրորդ մրցանակակիր դարձավ  երևանցի ծանրքաշային  Ալբերտ Թումասյանը ՝  321 կգ (147 կգ + 175 կգ):

Տղաները թիմային հաշվարկում գրավեցին երրորդ տեղը:

Հայաստանի աղջիկներից արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը (81 կգ) երկամարտի 196 կգ (83 կգ + 113 կգ) արդյունքով։ Նա  նաև սահմանեց Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների ռեկորդ:

Նախորդ հոդվածըԱմերիկյան ԶԼՄ-ները գնահատում են Բայդենի ուղերձը հանրությանը
Հաջորդ հոդվածըՄաաս․ Դոհան կդառնա ՆԱՏՕ-ի աֆղանստանյան առաքելությունների կենտրոնը