‘Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում’

844

Հաաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը 6-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում:

Քվեարկության արդյունքում Ավանեսյանի «Շոկոլադի ֆաբրիկա» երգը 2 միավոր է ստացել Բելառուսից, 12 միավոր` Վրաստանից, 4-ական միավոր` Շվեդիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից և Մոլդովայից, 5-ական միավոր` Ուկրաինայից, Ռուսաստանից, 6 միավոր` Նիդեռլանդներից, 8 միավոր` Մալթայից: Մրցույթում առաջին տեղն զբաղեցրել է Մալթան ներկայացնող Գայա Կաուկին The Start երգով, երկրորդը` ուկրաինուհի Սոգֆյա Տարասովան We Are One երգով, իսկ երրորդ տեղը` Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Վոլկովը` «Երգիր ինձ հետ» երգով:

«Մանկական Եվրատեսիլ-2013» -ն ընթացել է նոյեմբերի 30-ին Կիևում: Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանը ներկայացնող Compass band խումբը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը`  իր Sweetie Baby երգով: 

Նախորդ հոդվածը‘Բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը’
Հաջորդ հոդվածը‘Վ.Պուտինի այցի դեմ երթից բերման է ենթարկվել շուրջ 30 քաղաքացի’