Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է

378

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որն այսօր՝ ժամը 13.00-ին խափանել էր Ադրբեջանը:

«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:

Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները:

Արցախգազ ՓԲԸ

Նախորդ հոդվածըՅա՝ էշին, յա՝ սրանց. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըՎազգեն Սարգսյանի պատասխանը ՔՊ–ական Արսենյանին