‘Հայաստանից Կորեա է արտահանձնվել ամերիկացի մանկապիղծը’

265

Հայաստանից Կորեա է արտահանձնվել ամերիկացի մանկապիղծը, որը հետախուզվում էր կորեական իշխանությունների կողմից: Այս մասին է հաղորդում Koreatimes-ը, հղում կատարելով արդարադատության նախարարությանը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Կորեայի և Հայաստանի իշխանությունների միջև արտահանձման հարցի շուրջ բանակցություններն սկսվել են դեռ նոյեմբերին, սակայն երկու երկրների միջև օդային ուղիղ կապի բացակայության պատճառով ստիպված էին կասկածյալին տեղափոխել ԱՄԷ տարածքով: «Քրեական հետաքննությունը կսկսվի իսկույն, երբ ամերիկացին կժամանի Կորեա: Այն բանից հետո, երբ նա վերցվի կալանքի, մենք կհաղորդենք ԱՄՆ դեսպանությանը, որը կստուգի, թե արդյոք նրա հետ արդարացի են վարվում»,-հայտարարել է Կորեայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ 29-ամյա ամերիկացին Կորեա էր ժամանել 2009 թվականի մայիսին և անգլերեն էր դասավանդում Թեջոնում, որը գտնվում է Սեուլից 140 կմ հեռավորության վրա: 2010 թվականի օգոստոսին նա Ինտերնետում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ինքն աշակերտուհու հետ զբաղվում է սեքսով, ում հետ, ի դեպ, նույնպես ծանոթացել էր Ինտերնետի միջոցով: Այն բանից հետ, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին միջադեպի մասին, ամերիկացին հոկտեմբերին լքեց Կորեան, գնալով Չինաստան: Սակայն, այդ նույն ամսում նրան Հայաստանում ձերբակալեց Ինտերպոլը` մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով:

 

Նախորդ հոդվածը‘Կիեւում զոհված 20-ամյա Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է’
Հաջորդ հոդվածը‘Աշտարակում եւ Հրազդանում տեղում է թույլ ձյուն’