‘Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքիներին (լուսանկարներ)’

1074

Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն սկսել են տեսակավորվել` կարիքավոր սիրիացիներին բաժանելու նպատակով:

Ինչպես հաղորդում են  սիրիական լրատվամիջոցները, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Մուհամադ Ուահիդ Աակադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը:

Հալեպի քաղաքապետը հայտարարել է, որ այս օգնությունը վկայում է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առկայության մասին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին` Սիրիայի ժողովրդի հանդեպ ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման ստանձնել է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանում կատարված ողբերգության պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Փուչիկների գործով միակ մեղադրյալն ազատազրկվեց մեկ տարով ‘