‘Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը’

1118

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը: Օգոստոսի 28-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա ասելով, դա չափազանց կարևոր որոշում է, քանի որ Արցախի անկախության յուրաքանչյուր ճանաչում ամրապնդում է երկիրը` որպես սուբյեկտ:

Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Կալիֆորնիա նահանգի Սենատը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև, որում ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին կոչ է արվում ճանաչել և սատարել ԼՂՀ-ին:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Քաղաքացիները պահանջում են իրականացնել ամբողջական իշխանափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Փշալարերի մեջ արգելափակված քոթոթը տեղափոխվել է անտառ’