‘Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա’

853

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: 
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին Հայաստանի միանալու ընթացակարգը կավարտվի մինչև հուլիսի 1-ը. Վալովայա’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթ կհայտնվի 2025 թվից ոչ շուտ’