‘Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթա ‘

1479

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կանցկացնի իր առաջին հանդիպումը Մալթայի հավաքականի հետ:

Այսօր մեր հավաքականը Երեւան – Բոդրում (Թուրքիա) – Վալետա չարտերային չվերթով ժամանել է Մալթայի մայրաքաղաք Վալետա: Տեղի օդանավակայանում մեր հավաքականին դիմավորել են մի խումբ հայ երկրպագուներ: 

Նաեւ այսօր Վալետայում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որից հետո կկայանա հավաքականի նախապատրաստական մարզումը:

Նշենք, որ հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 22:00-ին եւ կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Հանդիպումը կսպասարկի Ավստրիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Ռենե Էյսների գլխավորությամբ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբՄալթայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպմանը հետեւյալ ֆուտբոլիստներին է հրավիրել:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», ՄոսկվաՌուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱԷներգիա», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», ԴոնեցկՈւկրաինա
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա, «Միկա»
Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», ԴոնեցկՈւկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», ԴոնեցկՈւկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Զավեն ԲադոյանԲԱՏԵԲելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Նախորդ հոդվածը‘Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթը ԵՊՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Հայաստանում թանկացել դեղորայքը’